Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Մյասնիկյան բնակավայրում մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը

03.07.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ ներկա է գտնվել Մյասնիկյան բնակավայրում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում կառուցված մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը:

Մարզադաշտը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հակոբ Հարությունյանի անունը:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին, մարտական ընկերներին՝ նշելով, որ այսօր հիշարժան և նշանակալից օր է, քանի որ հերոսի անունը կրող մարզադաշտն այսուհետ ծառայելու է բնակավայրի երեխաներին: Սա նաև խթան է հանդիսանալու համայնքում մասսայական սպորտի զարգացման համար:

Նշենք, որ մարզադաշտի շուրջ կառուցել է վազքուղի՝ 2 վազքուղյակներով։ Մարզադաշտի և վազքուղու ծածկերը լցնովի անկար ռետինե ծածկույթով են՝ 10մմ հաստությամբ։ Մարզադաշտի երկայնական կողմով տեղադրվել է տրիբունա՝ նախատեսված 60 հանդիսատեսի համար, իսկ լայնական կողմով՝ գլխավոր մուտքի մոտ, տեղադրվել է 18 քմ մակերեսով ծածկարան՝ նախատեսված մարզիչների և մարզվողների համար։
Ծրագրի արժեքը կազմել է 45.6 միլիոն դրամ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10