Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնքի Արաքս և Ջրարբի բնակավայրեր

10.07.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնքի Արաքս և Ջրարբի բնակավայրեր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։

Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը նախ այցելեց Ջրարբի բնակավայր, որտեղ պետական ծրագրով բարեկարգվել է մանկապարտեզի բակը։

Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 24.6 միլիոն դրամ, որը ֆինանսավորվել է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Դավիթ Խուդաթյանն այցելեց նաև մանկապարտեզ, ծանոթացավ շենքային պայմաններին, առկա ռեսուրսներին։

Համայնքային այցի շրջանակում եղավ նաև Արաքս սահմանամերձ բնակավայրում, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները:
Մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է 50.1 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 60% պետական, 40% համայնքային բյուջեներից:

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նշենք, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև մշակույթի տան առաջին հարկի վերանորոգման ենթածրագիրը՝ 109.9 միլիոն դրամ արժեքով:

Շինարարական աշխատանքները կմեկնակրեն առաջիկա ամիսներին:
Շինարարական բոլոր օբյեկտներում մարզպետը զրուցեց շինարարների հետ` կարևորելով շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:

Շրջայցի վերջում Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքսի միջնակարգ դպրոց, տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական բազային, իրականացվող կրթական ծրագրերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21