Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Արմավիրի մարզին հատկացվել է 373 մլն 362,2 հազար ՀՀ դրամ 6 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

11.07.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Արմավիրի մարզին հատկացվել է 373 մլն 362,2 հազար ՀՀ դրամ 6 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:

Այդ թվում` ըստ ուղղությունների

  1. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում -ավելացված աշխատանք՝ Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հատվածամասի վերանորոգում- 14 մլն 902,3 հազար ՀՀ դրամ,
  2. Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Սարի Թաղ փողոցի սկզբնամասի և Սարի Թաղ փողոցի վերջնամասի ասֆալտապատում- 17 մլն 613,1 հազար ՀՀ դրամ,
  3. Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- 4մլն298,1 հազար ՀՀ դրամ,
  4. Արաքս համայնքի Ապագա գյուղի այգու կառուցապատում, Արաքս գյուղի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում-5 մլն 020,9 հազար ՀՀ դրամ,
  5. Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգում- 20 մլն 900,0 հազար ՀՀ դրամ,
  6. Մեծամոր համայնքի Գետաշեն,Նալբանդյա,Արգավանդ,Ամասիա բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում- 310մլն627,8 հազար ՀՀ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42