Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
12.07.2024
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` գյուղատնտեսական համատարած հաշվառման թեմայով:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և վիճակագրական կոմիտեի ոլորտային պատասխանատուները:
Վիճակագրական կոմիտեի նախագահը ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից 31-ը անցկացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, իրականացման ուղղություններն ու մեթոդները, ներկայացրեց մարզի համայնքների անելիքն այս ուղղությամբ, պատասխանեց թեմային վերաբերող հարցերին: