Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այսօր այցելեց Արմավիրի Սարդարապատ ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի ծավալած ֆուտբոլային ճամբարի գործունեությանը

17.07.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելեց Արմավիրի Սարդարապատ ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի ծավալած ֆուտբոլային ճամբարի գործունեությանը:

Ֆուտբոլային ճամբարին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի և արտերկրի հայազգի 70 պատանի ֆուտբոլիստներ, որոնց այս օրերին մարզում են «Ատլետիկո Մադրիդ»-ի և «Սարդարապատ»-ի պատանեկան թիմերի մարզիչները` հատուկ մշակված համատեղ ծրագրով:

Հուլիսի 15-ից 21-ը տևող ֆուտբոլային ճամբարը երկփուլ է. առաջին հատվածը նախատեսված է ֆուտբոլիստների, երկրորդը` մարզիչների վերապատրաստման համար: Ճամբարի ծրագրում նախատեսված են մարզումներ, ինտերակտիվ վիդեովերլուծություններ, ֆիզպատրաստության առանձին ծրագիր: Ուսուցումը եռալեզու է` հայերեն, անգլերեն և իսպաներեն:

Ճամբարի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ, հնարավորություն կունենան առաջիկայում ուղևորվել Իսպանիայի մայրաքաղաք` «Ատլետիկո Մադրիդ»-ի ակադեմիա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:22:32