Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դիտարկել Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նորապատ-Ալաշկերտ 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

17.07.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնք՝ դիտարկելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նորապատ-Ալաշկերտ 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Արժեքը կազմում է 411.1 միլիոն դրամ:

Ծրագիրն ավարտական փուլում է, տեղադրվում է վերջին հատվածի վերին շերտի ասֆալտը:

Առաջիկայում ճանապարհը կկահավորվի երթևեկության համար անհրաժեշտ նշաններով, կիրականացվեն ճանապարհի գծանշման աշխատանքներ։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28