Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիր քաղաքում հանդիսավոր միջոցառմամբ բացվեցին քաղաքի գլխավոր շատրվանները
27.07.2024
Հուլիսի 27-ին Արմավիր քաղաքում հանդիսավոր միջոցառմամբ բացվեցին քաղաքի գլխավոր շատրվանները, որին հաջորդեց համերգային ծրագիր Ռեինկարնացիայի և Արամ MP3-ի մասնակցությամբ:
Համերգը վարում էին սիրված արմավիրցի Ռաֆայել Երանոսյանը և Լուիզա Ներսիսյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, մարզի համայնքների ղեկավարները, արմավիրցիներ, զորամասերի զինծառայողներ, քաղաքի հազարավոր հյուրեր:
Լուսաձայնային, լազերային գերժամանակակից շատրվանը կառուցվել է պետական համաֆինանսավորման ծրագրով` համայնքի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքների արժեքը 180 միլիոն դրամ է:
Միջոցառման մեկնարկին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ու Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը շնորհավորեցին արմավիրցիներին` տոնական օրվա առիթով՝ վստահեցնելով, որ Արմավիրում և մարզի բոլոր համայնքներում տոնական այսպիսի օրեր ավելի հաճախ են լինելու:
Մարզկենտրոն Արմավիրն այսուհետ ավելի շքեղ տեսքով կներկայանա արմավիրցիներին և քաղաքի հյուրերին, իսկ ամռան շոգ երեկոները հաճելի կզարդարվեն շատրվանների լուսաձայնային ներկայացումներով: