Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

29.07.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հուլիսի 29-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության և ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը մարզպետին զեկուցեց զորակոչային միջոցառումների անցկացման ընթացքի մասին:

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները և առաջարկությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28