Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Արևիկ (Տ-3-50) – /Հ-15/ (գ. Արմավիր) ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

30.07.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնք՝ դիտարկելու Արևիկ (Տ-3-50) – /Հ-15/ (գ. Արմավիր) ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Արժեքը կազմում է 445.3 միլիոն դրամ:

Ծրագիրն ավարտական փուլում է, իրականացվել են մայթերի սալիկապատում, տեղադրվել է երկշերտ ասֆալտ, այժմ իրականացվում է վերջին հատվածի վերին շերտի ասֆալտապատումը։

Առաջիկայում ճանապարհը կկահավորվի երթևեկության համար անհրաժեշտ նշաններով, կիրականացվեն ճանապարհի գծանշման աշխատանքները։
Ճանապարհը շահագործման կհանձնվի 2024 թվականի օգոստոս ամսին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21