Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Մյասնիկյան բնակավայրի առողջապահական կենտրոն

31.07.2024

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Մյասնիկյան բնակավայրի առողջապահական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը:

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժիշկներ, բուժաշխատողներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրեց բժշկական կենտրոնի ծառայությունները, ֆինանսական ցուցանիշները, գործիքային նոր համալրումները, ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը:
Տնօրենի ներկայացմամբ` առողջապահական կենտրոնի բյուջեն 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում եղել է 53.509.979 դրամ, նախորդ տարվա 49.684.602 դրամի համեմատ:

Վճարովի ծառայությունների գումարը 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում եղել է 4.445.500 դրամ, նախորդ տարվա 4.322.500 դրամի համեմատ:
Առավել ակտիվացել է շտապօգնության կանչերի թիվը. 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սպասարկվել է 1947 կանչ, նախորդ տարվա 1431 կանչի փոխարեն:

Անդրադարձ կատարվեց կենտրոնում աշխատակազմի մասնագիտական որակների կատարելագործմանը, մարզում առողջապահական վիճակի բարելավմանն ու քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին, ընթացիկ այլ հարցերի ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21