Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը

01.08.2024

Այսօր առավոտյան Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքի ավագանիների, բնակիչների հետ մասնակցեց Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:
Կրթօջախն այսօր 120 երեխաների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:
Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են բոլոր հնարավոր և ժամանակակից պայմանները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 294 837 284 ՀՀ դրամ (որից 15 մլն լրացուցիչ աշխատանքներ՝ բակ, խաղասարքեր), որը ֆինանսավորվել է 30% համայնքային և 70% պետական բյուջեներից։
Հիմնանորոգմանը զուգահեռ մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ընթացել է մանկապարտեզի համար նոր գույքի և սարքավորումների ձեռքբերման աշխատանքները:
Արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 30 տարի չգործող մանկապարտեզի շենքը` իրականացնելով սեյսմազինվածության ուժեղացում, տանիքի ապամոնտաժում և նորի կառուցում, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, ինչպես նաև ներքին հարդարման, բակային տարածքի բարեկարգման, խաղասարքերով և անհրաժեշտ գույքով կահավորման աշխատանքներ:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորեց համայնքի բնակիչներին մանկապարտեզի բացման առիթով` ընդգծելով, որ այս ամենը պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունք է: ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երեխաներն իրենց մանկությունն անցկացնեն հարմարավետ, բարեկեցիկ միջավայրում: Կարևորեցի այն հանգամանքը, որ մարզի բազմաթիվ բնակավայրերում «500 մանկապարտեզի կառուցման կամ հիմնանորոգման» ծրագրով հիմա էլ շարունակվում են կառուցվել կամ հիմնանորոգվել բազմաթիվ մանկապարտեզներ, որոնք ապահովելու են մարզի փոքրիկների նախադպրոցական որակյալ կրթությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28