Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունեց քաղաքացիներին
02.08.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունեց մարզի տարբեր համայնքներում բնակվող, ընդունելության համար նախապես գրանցված քաղաքացիներին:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են հողային հարաբերությունների կարգավորմանը, քաղաքաշինության և առողջապահության բնագավառներին, քաղաքացիներին աշխատանքով ապահովմանը:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվեցին ոլորտային պատասխանատուների հետ, որոշ հարցեր էլ համակողմանի կուսումնասիրվեն՝ քաղաքացիներին պարզաբանումներ ներկայացնելու համար: