Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Հուշակերտ և Բագարան բնակավայրեր

02.08.2024

Այսօր համայնքային հերթական այցի շրջանակներում Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Հուշակերտ և Բագարան բնակավայրեր, որտեղ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվում են մի շարք փողոցներ։

Հուշակերտ բնակավայրում իրականացվում է 2-րդ փողոցի ասֆալտապատում՝ 407 մետր, 26.5 միլիոն դրամ արժեքով և 5-րդ փողոցի ասֆալտապատում՝ 426 մետր, 30.2 միլիոն դրամ արժեքով։

Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Բագարան բնակավայրում դիտարկվել է Գևորգ Մարզպետունի փողոցի ասֆալտապատման աշխատանքները՝ 630 մետր երկարությամբ, 31 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված է աշխատանքների 60%֊ը։

Նշված ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության 40% և համայնքի 60% համաֆինանսավորմամբ։

Շինարարական բոլոր օբյեկտներում մարզպետը զրուցեց շինարարների հետ՝ կարևորելով շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42