Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա - Անհալթ երկրամասի պատվիրակությանը

05.08.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա - Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որի կազմում Արմավիր էր այցելել Արմավիր քաղաքի հետ համագործակցող գերմանական Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերը, քաղաքային խորհրդի անդամ Ստեֆան Հերցերը, երկրամասը ներկայացնող այլ պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում մարզպետը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ հյուրերին բարի գալուստ մաղթեցին Արմավիրի մարզ կատարած այցի համար, որից հետո Դավիթ Խուդաթյանն իր խոսքում ընդգծեց, որ համագործակցությունը ընթանում է արդյունավետ, անհրաժեշտ է քննարկել նաև այն ընդլայնելու հնարավորությունները:

Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը և Հայաստանի պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը ևս ընդգծեցին, որ գոհ են համագործակցության արդյունավետությունից և պատրաստ են քննարկել համագործակցության խորացման նոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց պատվիրակության այցի նպատակը, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42