Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Տանձուտ, Բամբակաշատ, Նորապատ, Մրգաշատ և Տարոնիկ բնակավայրեր

06.08.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնքի Տանձուտ, Բամբակաշատ, Նորապատ, Մրգաշատ և Տարոնիկ գյուղեր` հետևելու տարբեր ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքներին:

Տանձուտ բնակավայրում մաևզպետն այցելեց հիմնանորոգված մանկապարտեզ:
Ենթածրագրի արժեքը 153.7 միլիոն ՀՀ դրամ է, որը ֆինանսավորվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն բակի բարեկարգման աշխատանքները:

Բամբակաշատ բնակավայրում Դավիթ Խուդաթյանը հետևեց խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:
Ենթածրագրի արդյունքում կառուցվելու է 235.7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 25.000 գծամետր ջրագիծ:
ՀՀ կառավարության համաֆինանսավորումը ծրագրում կազմում է 60%, համայնքի մասնաբաժինը` 40%:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված է աշխատանքների շուրջ 80%-ը։

Նորապատ բնակավայրում 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով ընթացքի մեջ են 2-րդ և 9-րդ փողոցների կոյուղու կառուցման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 35.9 միլիոն դրամ է: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կառավարության 65% և համայնքի 35% համաֆինանսավորմամբ:

Մրգաշատ բնակավայրում ավարտվել են 9-րդ փողոցի ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվել է 2024 թվականի սուբվենցիոն աշխատանքների շրջանակներում` 49.5 միլիոն դրամ ընդհանուր արժեքով (ՀՀ կառավարության 35% և համայնքի 65% համաֆինանսավորմամբ):
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, զրուցեց շինարարների հետ՝ կարևորելով աշխատանքների բարձր որակն ու սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:

Այցի վերջին կանգառը Տարոնիկ բնակավայրն էր, որտեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կառուցվել են 6 բնակելի տներ` յուրաքանչյուրը 55-70 քմ տարածքով Ամբողջովին նորոգված բնակելի տներն ունեն նաև 300 քմ տնամերձ հողամաս:
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետը զրուցեց ԼՂ֊ից տեղահանված հայրենակից:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42