Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը ԳԴՀ Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորած պատվիրակության հետ Սարդարապատի դպրոցում մասնակցեց «Բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառմանը
06.08.2024
Օգոստոսի 5-ին մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա - Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերի, Հայաստանի պատվո հյուպատոս Միխայել Շմիդտի, պատվիրակության այլ անդամների հետ Սարդարապատի դպրոցում ներկա գտնվեց Հայաստան - Գերմանիա կապը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան մարզի 19 դպրոցների աշակերտներ, որտեղ օտար լեզվի ուսուցանումը գերմաներեն է:
Միջոցառման մասնակիցները գերմաներեն լեզվով ներկայացրին Հայաստանի պատմությունը, մշակույթը և ավանդույթները, ինչին հաջորդեց հյուրերի հետ աշակերտների հարցուպատասխանը: