Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայր՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին

08.08.2024

Այսօր համայնքային հերթական այցի շրջանակներում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Երվանդաշատ բնակավայր՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը 22.2 միլիոն դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվելու է 40% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվելու է շուրջ 500 մետր ճանապարհ:

Նշենք, որ ևս մեկ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել Երվանդաշատ բնակավայրի Բերդակի փողոցը` 429 մետր երկարությամբ, 19 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարների հետ՝ կարևորելով աշխատանքների բարձր որակն ու սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23