Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2024

Սիրելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ ձեր անհատականությունը, առանձնահատուկ դերն ու ներուժը մեր պետության զարգացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում շեշտելու և հերթական անգամ կարևորելու համար:
Դուք այն սերունդն եք, որը համառորեն քայլում է առաջ՝ հավատալով, որ միայն նպատակասլացությամբ, սեփական ներուժով, անսահման հնարավորություններով փոխելու է աշխարհը:
Ձեր էներգիան, ստեղծագործական մտածողությունը, կամքն ու միասնականությունն անհրաժեշտ են մեր համայնքների, մեր պետության զարգացման գործում:
Շարունակեք կատարելագործվել, կրթվել, նվաճել նոր բարձունքներ և երբեք մի կորցրեք հավատը ձեր ուժերի և ապագայի հանդեպ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ՝ մաղթելով նոր և հզոր գաղափարներ, ամուր կամք, ճկուն միտք, համարձակություն և վճռականություն՝ ձեր երազանքների հետևից գնալու և ձեր երազանքներից ուժեղ գտնվելու համար: