Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

19.08.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, անդրադարձ է կատարվել մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին, մարզի խորհրդի հերթական կազմակերպմանը, քաղաքացիների արտագնա հաջորդ ընդունելության կազմակերպմանը վերաբերող հարցերին:

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզի շինարարական օբյեկտներում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, մարզպետի աշխատակազմ ներկայացված կատարողականների ճշգրտումները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24