Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Փարաքար համայնք

19.08.2024

Համայնքային այցերի շրջանակներում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայր, որտեղ համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հետևել է 2023 թվականին հաստատված պետություն – համայնք համաֆինանսավորման ծրագրով իրականացվող փողոցների սալարկման շինարարական աշխատանքների ընթացքին։

Փարաքար բնակավայրում Սևանի փողոցի տուֆով սալարկման շինարարական աշխատանքների ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 23.2 միլիոն ՀՀ դրամ է՝ 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։
Կապալառու ընկերությունը «Ռադիկ Շին» ՍՊԸ–ն է, իսկ տեխնիկական հսկողը՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ–ն։

Շինարարական աշխատանքների շուրջ 50%–ը կատարված է, աշխատանքները նախատեսվում է ավարտել աշնանը:

Այնուհետև Դավիթ Խուդաթյանն այցելել է Թաիրով բնակավայր, որտեղ համայնքային բյուջեի միջոցներով ընթանում են Մամիկոնյան փողոցի 2-րդ,
3-րդ և 4-րդ շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 1000 քմ մակերեսով ասֆալտապատ բակային տարածք:

Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 10.4 մլն ՀՀ դրամ։

Ծանոթանալով կատարվող շինարարական աշխատանքներին՝ մարզպետը զրուցել է շինարարների հետ, ընդգծել աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:

Փարաքար այցի ընթացքում Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքային նշանակության մի շարք այլ հարցեր, անդրադարձել ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24