Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մոդուլային» տիպի մսուր–մանկապարտեզ` Նորավան բնակավայրում
20.08.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայր։ Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է Նորավան բնակավայրում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող «Մոդուլային» տիպի մսուր–մանկապարտեզի
շինարարական աշխատանքներին։
Ծրագիրն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, որի ընդհանուր արժեքը 742.45 մլն ՀՀ դրամ է, կապալառու ընկերությունը՝ «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ–ն, իսկ որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ–ն։
144 երեխայի համար նախատեսված մսուր–մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի տարեսկզբին՝ համալրված ամբողջովին նոր գույքով։