Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում են մարզպետի համայնքային այցերը
21.08.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր, համայնքային հերթական այցի շրջանակում, եղել է Արաքս համայնքի Արաքս և Ջրառատ բնակավայրերում, ծանոթացել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տների վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։
Մարզպետին ուղեկցել են Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Արաքս բնակավայրում Դավիթ Խուդաթյանը հետևել է 2023 թվականին հաստատված պետություն–համայնք համաֆինանսավորման ծրագրով իրականացվող մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը 50.4 ՀՀ դրամ է՝ 60% կառավարության, 40% համայնքի համաֆինանսավորմամբ։
Կապալառու ընկերությունը՝ 《ՎԱԼ+ԱԼ》ՍՊԸ–ն է, իսկ տեխնիկական հսկողը՝ Գրիտիգ》 ՍՊԸ–ն։
Շինաշխատանքներն ավարտական փուլում են, մշակույթի տունը շահագործման կհանձնվի 2024 թվականի աշնանը։
Դավիթ Խուդաթյանը հետևել է նաև պետություն–համայնք համաֆինանսավորմամբ ընթացող Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների գազաֆիկացման աշխատանքներին։
Ծրագրի պայմանագրային արժեքը 556․86 մլն ՀՀ դրամ է՝ 65% կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հաջորդիվ մարզպետը Ջրառատ բնակավայրում ծանոթացել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին, որի արժեքը 111 միլիոն։ Շինաշխատանքները նախատեսվում են ավարտել 2024 թվականի տարեվերջին։ Շինարարության կապալառուն 《Մանվարդշին》 ՍՊԸ–ն է, տեխնիկական հսկողը՝ 《Շինտեխտրանս》 ՍՊԸ–ն։ Աշխատանքների 70%–ը կատարվել են։
Արաքս համայնք այցի ընթացքում Դավիթ Խուդաթյանը զրուցել է շինարարների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցեր՝ կարևորելով որակյալ աշխատանքը և օրացուցային գրաֆիկի խիստ պահպանումը։