Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 5 և Լենուղի բնակավայրի մանկապարտեզներ

26.08.2024

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 5 և Լենուղի բնակավայրի մանկապարտեզներ:

Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին։

Լենուղի բնակավայրում Դավիթ Խուդաթյանը հետևել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 855.7 մլն դրամ։ Մանկապարտեզի կառուցման մեկնարկը տրվել էր 2023 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին։

Հաջորդիվ մարզի ղեկավարը հետևել է նաև Արմավիրի թիվ 5 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերով (40․24 մլն դրամ), Ճապոնիայի դեսպանատան համաֆինանսավորմամբ (արժեքը՝ 50 մլն դրամ), USAID-ի համաֆինանսավորմամբ (արժեքը՝ 57 մլն դրամ), մյուս մասնաշենքի և բակային հատվածի հիմնանորոգումը նախատեսված է 2025 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով (նախնական արժեքը` 370․0 մլն դրամ)։

Այցերի ընթացքում մարզպետը զրուցել է շինարարների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերը, նախագծային լուծումները՝ կարևորելով որակյալ աշխատանքը և օրացուցային գրաֆիկի պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28