Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լեռնագոգում, Դալարիկում և Քարակերտում բնակվող բնակչության հետ
30.08.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լեռնագոգում, Դալարիկում և Քարակերտում բնակվող բնակչության հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, անդրադարձ կատարվեց կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին:
Հանդիպման վերջում մարզպետ Դավիթ Խուդաթյանը պատասխանեց բնակիչների հարցերին: