Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

01.09.2024

Սիրելի´ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Մեր հասարակության մեջ գիտելիքի և ուսման նկատմամբ սերը առանցքային դեր ու նշանակություն ունի։
Գիտելիքը ցանկացած գործունեության, մասնագիտության հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում` հասարակության զարգացման ու բարեկեցության հիմքն է:

Այս ամենն առավել ևս կարևորվում է հիմա, երբ նոր ու արժեք ստեղծող, բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։

Այս տոնական օրը ևս մեկ առիթ է խորհելու ժամանակակից աշխարհում մեր տեղի ու դերի մասին, հասկանալու, որ կարող ենք առաջավոր ու զարգացած պետություն դառնալ միայն գիտելիքի ուժի ու հնարավորությունների շնորհիվ։

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիների դպրոցամուտը` մաղթելով հետաքրքիր ուսումնական տարիներ, բարձր առաջադիմություն, իսկ ուսուցիչներին` մասնագիտական հաջողություններ։
Հարգելի´ մանկավարժներ, համոզված եմ` ջանք ու եռանդ չեք խնայելու` մեր երեխաների համար ուսումնառության տարիները գիտելիքի կուտակման ու նոր բացահայտումների ժամանակաշրջան դարձնելու համար։

Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ, արդյունավետ ուսումնական տարի` խաղաղ երկնքի տակ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-11 16:57:22