Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ
02.09.2024
Նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ։
Մարզպետը նախ այցելեց Արմավիր Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ներկա գտնվեի նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառմանը։
Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին` մաղթելով արգասաբեր ուսումնական տարի` ընդգծելով, որ դպրոցում աշակերտների ձեռք բերած գիտելիքերը կարևոր են Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման համար:
Այնուհետև Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարն այցելեց Մեծամորի թիվ 1 հիմնական, Ակնալճի, Արշալույսի, Այգեշատի միջնակարգ դպրոցներ:
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ Դավիթ Խուդաթյանը շրջեց ուսումնական հաստատություններում, ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շենքային պայմաններին, միաժամանակ զրուցեց մանկավարժների հետ, քննարկեցին ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք կրթական և տեխնիկական հարցեր։