Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը
03.09.2024
Սեպտեմբերի 2-ին Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
Մարզի ղեկավարը համայնքի ղեկավարի հետ շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացին, շենքային պայմաններին։
Նշենք, որ մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է 51.2 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 30%, իսկ կառավարությանը` 70%։ Մանկապարտեզը 3 խմբանի է` նախատեսված 90 երեխայի համար:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Լուսի Արեգ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Բագարանի Բարիք» ՍՊԸ-ն:
Մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել համայնքի միջոցներով, որի արժեքը կազմել է 10.7 միլիոն դրամ։