Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետԴավիթ Խուդաթյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը

04.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2024 թվականի ութ ամսվա բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացված վարչարարության մասին։
  • Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքի և առկա խնդիրների մասին։
  • Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
  • Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում քաղաքաշինության բնագավառում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին։

Հայտարարությամբ ներկայացվեց Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերը, հիվանդության դեմ պայքարի միջոցառումները:

Մարզխորհրդի նիստն ավարտվեց օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28