Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում

05.09.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում, որտեղ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել է Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, Իսի լե Մուլինո փողոցում ընթացող շինարարական աշխատանքներին:

Մարզի ղեկավարը նախ այցելեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող «Արևիկ» մանկապարտեզ, որը նախատեսված է շուրջ 300 երեխայի համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը 734 միլիոն դրամ է, որը ֆինանսավորվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Իսի լե Մուլինո փողոցում դիտարկվել է փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, նախագծային լուծումները, առկա խնդիրները:

Նշենք, որ Իսի լե Մուլինո փողոցի հիմնանորոգումն իրականացվում է համայնքապետարանի միջոցներով:
Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 285 միլիոն դրամ, ճանապարհի երկարությունը 560 մետր է:

Այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը եղավ նաև Ոսկեհատի միջնակարգ դպրոցում, որտեղ տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցի տարածքում, ծանոթացավ շենքային պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28