Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն այցելել է Նորակերտի և Արևաշատի միջնակարգ դպրոցներ
06.09.2024
Սեպտեմբերի 6-ին Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Նորակերտի և Արևաշատի միջնակարգ դպրոցներ:
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջեց դպրոցներում, հետևեց դասապրոցեսի կազմակերպման գործընթացին, ծանոթացավ շենքային պայմաններին, առկա խնդիրներին:
Նորակերտի միջնակարգ դպրոցում ծանոթացավ նաև մարզադահլիճի մասնաշենքի կառուցման աշխատանքներին:
Շինարարական աշխատանքներն այս պահին ընդհատված են, անհրաժեշտ շտկումներից հետո շինաշխատաքները կշարունակվեն:
Մարզադահլիճի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը 53 միլիոն դրամ է, որից 23.8 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացրել էր ՀՀ կառավարությունը՝ դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման մնացորդային աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։