Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Հայրապետ Ստեփանյանը
07.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 7-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Ցավակցում ենք Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին, բոլոր մերձավորներին։
Անդառնալի կորստի այս ծանր պահին ոգու կորով և տոկունություն ենք ցանկանում։
Հրազենային վիրավորում ստացած նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։