Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն և Արտիմետ բնակավայրեր

11.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանալու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Աշխատանքային խմբի հետ մարզի ղեկավարը նախ այցելեց Ակնաշեն բնակավայր, որտեղ պետական բյուջեի միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով կառուցվում է մանկապարտեզ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 291.4 միլիոն դրամ է։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են. ընթանում են ներքին հարդարման և շենքի սալիկապատման աշխատանքները:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի տարեվերջին:

Շրջայցի ընթացքում Դավիթ Խուդաթյանը զրուցեց շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ, քննարկեցին ընթացիկ աշխատանքային հարցերը, նախագծային լուծումները:

Հաջորդիվ մարզպետն այցելեց Արաքս համայնքի Արտիմետ գյուղի մանկապարտեզ, որտեղ ավարտվել են բակի բարեկարգման աշխատանքները:

2023 թվականի սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 40.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28