Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրթամշակութային էքսպո 2024
11.09.2024
ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի:
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16։00-ը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:
Ակնկալում ենք դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:
Մարզերում կրթամշակութային էքսպոների անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://escs.am/am/news/24259