Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեկնարկվեց «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի կրթամշակութային էքսպո֊արշավը

14.09.2024


Այսօր Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեկնարկվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի կրթամշակութային էքսպո֊արշավը, որին մասնակցում էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները, աշակերտներ։

«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավի շրջանակում «Զվարթնոցում» մեկտեղվել էին մարզի մշակութային հաստատությունները` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանը, Էջմիածնի պատկերասրահը, Խորեն Տեր-Հարությունյանի թանգարանը և Մհեր Աբեղյանի թանգարան Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը։

Նպատակն էր ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:

Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի կրթամշակութային էքսպո֊արշավը` կոչ անելով դպրոցների ներկայացուցիչներին լինել ակտիվ, ամուր պահել դպրոց-մշակութային օջախներ կապը։

Սոնյա Բուդաղյանը նշեց , որ դեռևս 2018 թվականից նախարարության կողմից մեկնարկած «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը ևս մեկ կարևոր խթան էր հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնելու և նրանց ուղղորդելու Հայաստանի տարածքում գործող թանգարաններ, թատրոններ, համերգասարհամներ, հետաքրքրություն առաջացնելու դեպի հայ մշակույթը, ճանաչելու հային ու հայկականությունը:
«Մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին, որպեսզի նրանք առաջնորդվեն ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր, ԵՂԻ'Ր ԻՐԱԶԵԿ, ՃԱՆԱՉԻ՛Ր ՄՇԱԿՈՒՅԹԴ կարգախոսով»-, իր խոսքն ամփոփեց վարչության պետը։

Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջեցին թանգարանների տաղավարներով, ծանոթացան Արմավիրի մարզի թանգարաններին, թանգարաններում գործող կրթական ծրագրերին։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28