Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնի բացման արարողությանը

17.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ ներկա է գտնվել Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` Դավիթ Խուդաթյանն իր խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը գյուղական բնակավայրերի դպրոցականների շրջանում։

Ծրագրի շնորհիվ Նորակերտ գյուղի և հարակից բնակավայրերի դպրոցականները կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։

«ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնում «Արմաթն օդում» ծրագրի շնորհիվ աշակերտները կտիրապետեն նաև անօդաչու թռչող սարքերի ծրագրավորմանը և սարքերի գործնական կիրառմանը, կունենան բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ոլորտի նորարարական ծրագրերին։ 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24