Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Արմավիրի մարզպետի աշխատակազմը ներկայացրեց մարզի տնտեսական և ներդրումային հնարավորությունները

19.09.2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում անցկացվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցում են համայնքային, գործարար, գիտակակրթական, մշակութային և այլ բնագավառներ ներկայացնող շուրջ 1000 ներկայացուցիչներ, ովքեր տարբեր հարթակներում քաննարկում են Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, կրթության և գիտության, հայրենադարձության և սփյուռքի համայնքների կենսունակությանն ուղղված հարցեր:

Արմավիրի մարզի ներդրումային և տնտեսական հնարավորություններն էլ ներկայացվեց սեպտեմբերի 19-ին կազմակերպված մարզերի զարգացման հնարավորությունների էքսպոյի շրջանակներում, որը տեղի ունեցավ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում:

Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովի մասնակից հայկական սփյուռքի գործարար շրջանակներին և հյուրերին ներկայացնել Հայաստանի մարզերի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, խթանել սփյուռքահայ գործարար շրջանակների և մարզային իշխանությունների միջև կապի ստեղծմանն ու ամրապնդմանը և տնտեսական զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունները։

Արմավիրի մարզը ներկայացնող տաղավարում իրենց արտադրանքն էին ներկայացրել Sun Cheers չրեր և չրային կոնֆետներ արտադրող ընկերությունը, «Ջրաղացպանյան» գինու գործարանը, «Վանանդ Լենդ» նուշի արտադրությունը, «Դողս ագրո» ընկերությունը:

Էքսպոյի ընթացքում Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ իր խոսքում ողջունելով ներկաներին և ներկայացնլով Արմավիրի մարզի զարգացման հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, տնտեսական, ներդրումային, զբոսաշրջային հնարավորությունները, մարզում իրականացվող և իրականացվելիք ներդրումային ծրագրերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42