Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելեցին մարզի մի շարք գործարաններ, որտեղ ինտենսիվորեն իրականացվում է խաղողի մթերման գործընթացը

19.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, փոխնախարար Արման Խոջոյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ այցելեցին մարզի մի շարք գործարաններ, որտեղ ինտենսիվորեն իրականացվում է խաղողի մթերման գործընթացը:

Այցի շրջանակներում եղան «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Նորապատի մասնաճյուղ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ և «ՄԱՊ» ՓԲԸ-ում:

Ընկերությունների ղեկավարների հետ շրջեցին գործարաններում, ծանոթացան խաղողի մթերման գործընթացին, ծավալներին, ընթացիկ աշխատանքներին և պլանավորումներին:

Ներկա պահին վերոնշյալ ընկերությունների կողմից ընդհանուր մթերվել է ավելի քան 16500 տոննա խաղող։
Նշենք, որ ընկերություններն օգտվել են պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես` ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։

Շրջայցի ընթացքում զրուցեցին նաև խաղողագործների հետ, ովքեր գոհունակություն հայտնեցին այս տարվա մթերման գործընթացից և մթերման արժեքից, որն այս տարի միջինում ավել է 15-20 դրամով և կազմում է 130-160 դրամ տեխնիկական սորտերի և մինչև 350 դրամ` բարձրարժեք գինու սորտերի համար:

Կարող ենք փաստել, որ մարզի այս տարվա խաղողի բերքն ամբողջությամբ կիրացվի, խաղողի մթերման ընթացքում որևէ խնդիր չի առաջանա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28