Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլը

20.09.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի 99 միջնակարգ, ավագ դպրոցների և վարժարանների 198 հեծանվորդներ:

Մրցաշարն անցկացվում էր մարզի ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ) միջև:

Մասնակիցները ներկայցել էին հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խրախուսման և ֆիզիկական դաստիարակության ակտիվության համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներին տրամադրված հեծանիվներով։
Մրցաշարի արդյունքում հաղթող թիմեր ճանաչվեցին.

1-ին տեղ՝ Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի թիմը
2-րդ տեղ՝ Թաիրովի միջնակարգ դպրոցի թիմը
3-րդ տեղ՝ Երասխահունի Մ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
Եզրափակիչ փուլին՝ 1-3-րդ տեղերը գրաված թիմերը սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կմասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական ի եզրափակիչ փուին:

Հիշեցենք, որ սեպտեմբերի 28-ին մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան դպրոցին տրամադրված հեծանիվներով: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4.000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2.500.000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1.500.000 ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150.000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100.000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75.000-ական դրամ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28