Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՈՒՂՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.09.2024

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորու՛մ եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անկախության հռչակումը հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, սեփական հայրենիքում ապրելու և արարելու ձգտման արդյունքը, որն ապագա սերունդների համար կայունություն ու զարգացում է ապահովելու:

Դարեր շարունակ հայ ժողովուրդն ազնիվ պայքար է մղել անկախության ձեռքբերման և պահպանման համար, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չեն խնայել բաղձալի այս կարգավիճակն ունենալու համար, և 1991 թվականի ճիշտ այս օրն անցկացված հանրաքվեն տվել է երազած արդյունքը` Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն:

Այսօր` 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեից 33 տարի անց, յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը` մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, նվիրումով, միասնականությամբ:
Փա՛ռք նահատակներին, և շնորհավո՛ր Անկախության տոնը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42