Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց ՊՆ ուսումնական զորամաս
21.09.2024
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և հյուրերի հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով:
Մարզի ղեկավարը զորամասի հրամանատարի հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին, այցելեցին զորամասի մշակույթի տուն և գրադարան, հանդիպեցին զինծառայողներին:
Դավիթ Խուդաթյանը զինծառայողներին շնորհավորեց Անկախության օրվա առիթով, շնորհակալություն հայտնեց իրենց լավ ծառայության համար: