Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը
23.09.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը:
Աշխատանքային քննարկմանը անդրադարձ կատարվեց մարզի շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքին, ներկայացվեց համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը ներկայացրեց խաղողի մթերման գործընթացը` նշելով, որ մթերման ծավալներն այս պահի դրությամբ շուրջ 35000 տոննա են:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս։