Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր

23.09.2024

Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր:

Մարզպետը նախ այցելեց Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է գյուղի մանկապարտեզը:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է ավարտել 2025 թվականին:

Հաջորդիվ եղան Մոնթեավան բնակավայրում, որտեղ իրականացվում էր գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ենթածրագրի արժեքը շուրջ 38 միլիոն դրամ է: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կառավարության 45% և համայնքի 55% համաֆինանսավորմամբ:
Այցի շրջանակներում դիտարկվեց նաև Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցման աշխատանքների ընթացքը:

Ենթածրագրի արժեքը 72.4 միլիոն դրամ է: Ֆինանսավորվելու է ՀՀ կառավարության 30% և համայնքի 70% համաֆինանսավորմամբ։

Բոլոր շինարարական օբյեկտներում մարզի ղեկավարը զրուցեց շինարարների հետ` կարևորելով շինարարական աշխատանքների որակը, առկա թերությունների վերացումը, նախանշված ժամկետների պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28