Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 3)

23.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի համար:

Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 579,9 մլն դրամ է, որից 35% կառավարության մասնաբաժինն է, 65%--ը՝ համայնքի:
Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ծրագրի արդյունքում կհիմնանորոգվի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածը՝ 1730գծ.մետր երկարությամբ, 18885քմ ընդհանուր մակերեսով։

Արմավիր քաղաքի Ս.Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում

2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագիրն իրականացվելու է 65% կառավարության, 35% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված աշխատանքները՝ 15%:

Ծրագրի արդյունքում կվերակառուցվի Արմավիր քաղաքի Ս.Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի ջրամատակարարման ցանցը՝ 1155 գծ.մ երկարությամբ։

Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում

2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ֆինանսավորվելու է 65% կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված աշխատանքները՝ 20%:

Ծրագրի արդյունքում կվերակառուցվի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի ջրամատակարարման ցանցը՝ 1235 գծ.մ երկարությամբ։

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացում
2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ֆինանսավորումն իրականացվելու է (45% կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի արդյունքում կգազաֆիկացվի Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասը, գազատարի երկարությունը՝ 5778 գծ.մ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21