Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 2))

24.09.2024


Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել և կահավորվել են մի շարք մանկապարտեզներ:

Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում․

2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 236.6 մլն. դրամ: Ֆինանսավովել է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Սարդարապատ գյուղի մանկապարտեզի շենքը կառուցվել է 1970-ական թթ․, ունի 1595քմ ընդհանուր մակերես։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։

2023թվականին հավանության արժանացած մեկ այլ սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզը ձեռք է բերել գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Ենթածրագրի արժեքը շուրջ 18 մլն դրամ է՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում.

2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 279.9 մլն. դրամ, որից 70%-ը Կառավարության, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:

Արաքս գյուղի մանկապարտեզը կառուցվել է 1960-ական թթ․ սկզբին, հիմնական մասնաշենքը երկհարկանի է, ընդհանուր մակերեսը՝ 1001քմ։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար։

2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել գույք և սարքավորումներ: Ենթածրագրի արժեքը 18,9 մլն դրամ է: Ֆինանսավորվել է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ:

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 257 մլն դրամ է, որից 70% ֆինանսավորելու է Կառավարությունը, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված է աշխատանքների 92%-ը:

Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մակապարտեզը կառուցվել է 1980-ական թվականներին, ունի 1238.3քմ մակերես, ծրագրի շրջանակում նախատեսված է ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, գազաֆիկացնել և կառուցել ջեռուցման նոր համակարգ: Մանկապարտեզը նախատեսված է 65 սանի համար։

Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 387,8 մլն դրամ; Ֆինանսավորվելու է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է 1970-ական թվականներին կառուցված Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքը, որը գտնվում էր անմխիթար վիճակում և չէր գործում։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28