Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է ԲԱղրամյան համայնք

24.09.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Բաղրամյան համայնք՝ հետևելու Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ58+400–կմ63-100 (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք) 4.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների և ջրահեռացման համակարգի կառուցում, երկշերտ ասֆալտապատում, գծանշում, երթևեկության նշաններով կահավորում` 607 միլիոն դրամ արժեքով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21