Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Վաղարշապատ համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

25.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ:

Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվել է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզը՝ 2427.6քմ մակերեսով, բարեկարգվում է 740քմ մակերեսով տարածքը։
Մանկապարտեզը նախատեսված է 174 սաների համար։

Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգում թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի, կառուցվում է նոր մասնաշենք:

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 734.1 մլն. դրամ, որից 30%-ը կառավարության, իսկ 70%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը՝ շուրջ 1800քմ մակերեսով և կառուցվում է 1800քմ մակերեսով նոր մասնաշենք։
Ծրագրի շահառու է հանդիսանում 294 սան։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28