Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Մեծամոր համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

25.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ:

Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզը․

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզը՝ 1017քմ մակերեսով: Նախատեսված է 70 սանի համար:

Հիմնանորոգվել է Տանձուտ բնակավայրի մանկապարտեզը․

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 153.7 մլն դրամ է: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է Տանձուտ բնակավայրի մանկապարտեզը՝ 623.9քմ մակերեսով: Նախատեսված է 100 սանի համար:

Մեծամոր քաղաքում իրականացվում է թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը292.3 մլն դրամ է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի ք.Մեծամորի թիվ 2 մանկապարտեզը՝ 1658.33քմ մակերեսով՝ 55 սանի համար::

Մեծամորի թիվ 3 մանկապարտեզում իրականացվում է հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 459.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի ք.Մեծամորի թիվ 3 մանկապարտեզը՝ 2738.3քմ մակերեսով: Նախատեսված է 90 սանի համար:

Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում իրականացվում է մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում:


2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ շուրջ 318 մլն դրամ արժեքով:
Մանկապարտեզի կառուցման աշխատանքները սկսվել են ս.թ. օգոստոսի վերջին և ընթացքի մեջ են։

Շենավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է 1982 թվականին և շահագործվել մինչև 1999 թվականը։ Այդ ընթացքում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, և 1999 թվականից մինչ օրս շենքը պիտանի չի եղել շահագործման։ Ծրագրով նախատեսվում է Շենավան բնակավայրում կառուցել մանկապարտեզի նոր շենք՝ 750քմ մակերեսով՝ նախատեսված 80 սանի համար։

Նշենք, որ բոլոր մանկապարտեզների համար ֆինանսավորումն իրականացվել է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24