Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Բաղրամյան համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

27.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Բաղրամյան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում՝ 40% Կառավարության, 60% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են հետևյալ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները․

  • Բագարան բնակավայրի Գևորգ Մարզպետունի փողոց-արժեքը՝ 30.1մլն դրամ, երկարությունը՝ 635գծ.մ
  • Բաղրամյան բնակավայրի Սարի Թաղ փողոցի սկզբնամաս- արժեքը՝ 24.1մլն դրամ, երկարությունը՝ 430գծ.մ
  • Բաղրամյան բնակավայրի Սարի Թաղ փողոցի վերջնամաս - արժեքը՝ 19.9մլն դրամ, երկարությունը՝ 475գծ.մ
  • Երվանդաշատ բնակավայրի Խաչին Տակ փողոց- արժեքը՝ 21.4մլն դրամ, երկարությունը՝ 488գծ.մ

Ավարտական փուլում է գտնվում՝

Հուշակերտ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները- արժեքը՝ 56.8մլն դրամ, երկարությունը՝ 833գծ.մ։

2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են Բաղրամյան համայնքի տարբեր բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման և այլ աշխատանքները․

  • Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 9.8մլն դրամ
  • Քարակերտ բնակավայրի Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 4.5մլն դրամ
  • Քարակերտ բնակավայրի Թումանյան հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 6.3մլն դրամ
  • Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 6.1մլն դրամ

Ավարտական փուլում է գտնվում՝

Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում - արժեքը՝ 12մլն դրամ։

Բագարան բնակավայրում իրականացվում է Գ.Մարզպետունի 15 հասցեի նախկին կենցաղի տան հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքները

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 39.6 մլն. դրամ է, որից 60%-ը՝Կառավարության, իսկ 40%-ը՝ համայնքի մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21