Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիր համայնքում է
27.09.2024
Համայնքային այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Արաքս, Սարդարապատ բնակավայրեր` հետևելու Սարդարապատից դեպի Արաքս` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով ոռոգման ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներին։
Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, նախատեսված է 5200 մետր երկարությամբ նոր պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներով ջրագծի կառուցում: Տեղադրվելու է 170 հատ ջրթող փական, որի գործարկման արդյունքում ճանապարհին հարակից հատվածը կկանաչապատվի և կբարեկարգվի։
Ծրագրի պայմանագրային արժեքը 33.3 միլիոն դրամ է, որից 35% -ը համայնքի, իսկ 65% -ը կառավարության մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսվա ընթացքում, ավարտը նախատեսված է տարեվերջին: