Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արաքս համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

27.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները:

Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը:

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն. դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ծրագրի արդյունքում վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը՝ 600քմ մակերեսով, շահառուները՝ 3750 բնակիչ։ Մշակույթի տան առաջին հարկը կվերանորոգվի 2024 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։

Ավարտական փուլում են գտնվում նաև Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի շինարարական աշխատանքները:

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 50.4 մլն. դրամ, որից 60%-ը Կառավարության, իսկ 40%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ծրագրի արդյունքում վերանորոգվում է սահմանամերձ Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը՝ 750քմ մակերեսով, շահառուները՝ 1768 բնակիչ։ Մշակույթի տան հարակից այգին բարեկարգվել է 2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։

 Հայկաշեն բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տունը:

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 59.8 մլն. դրամ է, որը ֆինանսավորվելու է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում կվերանորոգվի Հայկաշեն գյուղի մշակույթի տունը՝ 700քմ մակերեսով, շահառուները՝ 1268 բնակիչ։

Վերանորոգվում է Ջրառատ գյուղի մշակույթի տունը:

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 111 մլն. դրամ է, որից 60% Կառավարության, իսկ 40% համայնքի մասնաբաժինն է:

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում կվերանորոգվի Ջրառատ գյուղի մշակույթի տունը՝ 1614քմ մակերեսով, շահառուները՝ 3211 բնակիչ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21